Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ է անում
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, պատասխանելով Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին, ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, Ադրբեջանի ՊՆ տարածված հաղորդագրությունները Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախումների վերաբերյալ, որոնք հերքվում են Հայաստանի ՊՆ կողմից, երկու բանի մասին կարող են վկայել. «Մի դեպքում, իրոք, կա հրադադարի ռեժիմի խախտում կամ այդ տեղեկաատվությամբ փորձում են էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել»։
Փաշինյանը նշել է, որ բոլոր դեպքերում, թե առաջինը, թե երկրորդը իրենց քաղաքական կամքը չէ, Հայաստանի ՊՆ կառավարության անունից հերքում է այդ տեղեկատվությունը։
«Այս իրավիճակը և իրադրությունը որոշակի հասցեգրաման կարիք ունի, որպեսզի ամեն անգամ մենք կարողանանք պարզել ճշմարտությունը, այդ թվում միջազգային հանրության համար, վատ գաղափար չի լինի, եթե ձևավորենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ Ադրբեջանի հետ։
Կարող եմ այդ առաջարկությամբ հանդես գալ։ Կարող ենք արձանագրել, որ սա կարելի է ընդունել, ընկալել որպես առաջարկություն։ Եթե կողմերից մեկը հաղորդում է մյուս կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, տեղում գործարկվում է համատեղ քննության մեխանիզմը։ Պայմանավորվածության հարց է, կարող է լինել երկու կողմերի զինվորական դատախազությունները, համապատասխան մարմինները։ Քաղաքական կամքի ու պայմանավորվածության դեպքում մեխանիզմը դժվար չէ գործարկել։ Կարելի է անել երկրների ղեկավարների հանձնարարությամբ։
Կարծում եմ՝ սա իսկապես կարող է աշխատել։ Երկու կողմն էլ հայտարարում է սադրանքների, էսկալացիայի գնալը մեր քաղաքական կամքը չէ, հետևաբար եթե կա հայտարարություն, այդ հայտարարությունը պետք է բերի երկկողմ միասնական հետաքննության, որի արդյունքում կպարզվի ճշմարտությունը։ Անհրաժեշտության դեպքում, եթե այդպիս բան պարզվի, կողմերը համապատասխան կարգապահության բարձրացման և այլ միջոցներ կարող են ձեռնարկել։ Ճիշտ լուծումը դա կարող է լինել։ Կարող եմ, ըստ էության, նման առաջարկ անել Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղակատվությունն է տարածել.ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
- Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի մեջ պահելը համարում եմ քաղաքական հետապնդում․ Շահրամանյան