Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, այսօր՝ Սբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին, տեղի է ունեցել «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Սբ Էջմիածնի Մայր Տաճարին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների տնօրենությունից հայտնում են, որ այս ցուցահանդեսով կատարվել է մեկնարկը Մայր Աթոռի Թանգարանների միջոցառումների, որոնք կազմակերպվելու են ընդառաջ Մայր Տաճարի վերաօծման:
Բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանն անդրադարձել է նկարիչ, ճարտարապետ Լուսինե Դանիելյանի նկարչական արվեստին և ներկայացված պատկերներին:
«Հրավիրյալների խուռներամ բազմությունը շրջելով Ռուբեն Սևակի թանգարանի սրահներով՝ հաղորդ դարձավ նաև «Լույսի Մայր Տաճարը» խորագրով նկարաշարքի արվեստին, որից, հիրավի, ճառագում է լույս, հույս և պատգամ՝ Սբ Էջմիածնի աստվածային պատգամը Լուսինե Դանիելյանի մեկնաբանությամբ:
Ցուցահանդեսի հրավիրյալներն առիթն ունեցան վայելելու նաև «Սարյան» լարային քառյակի երաժշտական կատարումները՝ հայ հոգևոր երգեր, Մոցարտ, Ղ. Սարյան, Կոմիտաս Վարդապետ:
Ցուցահանդեսի կազմակերպմանն իր շնորհակալ աջակցությունն էր բերել Սբ Էջմիածնի Թանգարանների բարեկամ Ամստերդամի հայոց «Սբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը»»,- նշում են Թանգարանների տնօրինությունի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան