Մեսիջ է հաջողակ գործարարներին՝ չհամարձակվեք կանգնել Սրբազանի կողքը. Փաստաբանը GG-ում խուզարկության մասին
«GG-ի գրասենյակում խուզարկությունն իրականցվում է քրեական գործի շրջանակներում»,-լրագրողներին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա նշեց, որ իրենք մտել են այն պահին, երբ համակարգիչները գետնին դրված էին, որոշում կար մի քանի աշխատակիցների համակարգիչները տանել, նաև նրանց գործունեության հետ կապված խուզարկություն իրականացնել։
«Բայց գրասենյակից առգրավել են բոլոր համակարգիչները, կրիչները։ Սա անհիմն է ու ապօրինի, դա չէր բխում դատարանի որոշումից, ընդամենը մի քանի աշխատակիցների համակարգիչների մասին էր խոսքը։
Տարվել են բոլոր համակագիչները, կրիչները ինչը, ըստ կազմակերպության ներկայացուցչի, կպարալիզացնի GG կազմակերպության աշխատանքը»,- ասաց փաստաբանը։
Ս. Հարությունյանը վստահ է՝ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է, քանի որ GG կազմակերպության սեփականատերը հայտնեց իր քաղաքական դիրքորոշումը, որից հետո արշավ սկսվեց կազմակերպության, կազմակերպության սեփականտիրոջ նկատմամբ, գործին կցվեց իրավական համակարգը։
«Կարծում եմ՝ այսպես իշխանությունը երկու քայլ են անում՝ վրեժխնդիր են լինում այն անձանց նկատմամբ, ովքեր կանգնել է Սրբազանի կողքին, կանխարգելիչ մեսիջ են ուղարկում մյուս հաջողակ գործարարներին, որ չհամարձակվեք հանկարծ չկանգնեն այս շարժման կողքը, տեսեք՝ ինչպիսի հետևանքներ կունենա»,- ասաց Ս. Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ GG գրասենյակից, որտեղ խուզարկություններ են
- Փաստաբանի ահազանգը. Իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը
- ՔԿ-ն խուզարկություն է կատարում GG-ի գրասենյակում