37թիվ, իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանին։
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի ընկերոջս` Արմեն Աշոտյանին, ում այս հանցագործ իշխանությունն ուղիղ մեկ տարի փակի տակ է պահում:
Անօրինականությունն ու անբարոյականությունը որպես քաղաքական ուղենիշ ընդունած իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել:
Մարդկանց ամուր կամքի, պայքարելու, քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում հայտնելու և պաշտպանելու համար իշխանությունը նախ թշնամի է հայտարարում, ապա իրեն հպատակեցված կառույցների միջոցով զրկում ազատությունից:
Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների:
#37թիվ»,- գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սկավառակի վրա մեկ ամսվա տեղեկություն է, էն հինգ ամիսը ու՞ր ա, էդ ի՞նչ է մեջը եղել, որ չեն տվել․ Արմեն Աշոտյան
- Պաշտպան. Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է
- Աշոտյան. Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան
- Աշոտյան. Կարմիր բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով»
- Մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթահարում էր ներքին դավաճաններին. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները