Քեյթ Միդլթոնը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի դեմ պայքարի մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ նա ներկա է եղել թագավորի ծննդյան օրվան նվիրված ամենամյա ռազմական շքերթին՝ Trooping the Color:
Եվրանյուզը գրում է, որ Քեյթը երեխաների հետ Բուքինգհեմյան պալատից դուրս է եկել կառքով, արարողությանը հետևել է շքերթի հրապարակի կողքի շենքից:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ուիլյամի կինը՝ Ուելսի արքայադուստր Քեթրինը, հայտարարել էր, որ իր քաղցկեղի բուժումը հաջողությամբ է ընթանում։ Արքայադստեր տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 15-ին նա 2023 թվականի վերջին հոսպիտալացումից հետո առաջին անգամ կմասնակցի պաշտոնական միջոցառման։
«Ես հաջող առաջ եմ շարժվում։ Ինչպես գիտեն բոլոր նրանք, ովքեր անցնում են քիմիաթերապիայի միջով, կան լավ և վատ օրեր: Վատ օրերին դուք զգում եք թուլություն, հոգնածություն և պետք է հանգստացանք, իսկ լավ օրերին դուք ավելի ուժեղ եք զգում և ցանկանում եք առավելագույնս օգտագործեք ձեր լավ ինքնազգացողությունը»,- գրել է Քեյթը X սոցիալական ցանցի իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Քեյթ Միդլթոնը կարող է երբեք չվերադառնալ արքայական պարտականություններին
- Չարլզ III-ն ասել է՝ հպարտ է Քեյթ Միդլթոնի քաջությամբ
- Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան