Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանի առաջին նվագախումբն է, որն ալբոմ է թողարկել աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» պիտակով։ «Ազնավուրիանա» խորագրով ալբոմը նվիրված է Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին։ Ալբոմը ներկայացնում է Ազնավուրի մշտարդի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։
Նվագածմբից հայտնում են՝ Ազնավուրի ստեղծագործությունների գործիքային տարբերակները Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի հետ։ Գաղափարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է: Մաեստրո Սմբատյանն այն ներկայացրել է թավջութակահարուհուն, Կամիլ Թոման էլ սիրով համաձայնել է մասնակից լինել գաղափարի իրականացմանը։
Ալբոմում տեղ են գտել Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները, ընդհանուր առմամբ ներառված է 15 կատարում։ Ձայնագրման աշխատանքները կատարվել են Երևանում և Փարիզում։ «Ազնավուրիանա»-ն թողարկվել է «Հայաստան» համահայկական հիﬓադրամի և Ակբա բանկի աջակցությամբ։ Առաջիկայում ծրագրվում է նաև ունենալ համերգային տեսագրություն, որտեղ Շառլ Ազնավուրի մի քանի նոր, ինչպես նաև ալբոմում տեղ գտած ստեղծագործությունները կներկայացվեն համերգային տարբերակով։ Ծրագիրը կնկարահանվի բարձրակարգ նորարարական սարքավորումներով և կներկայացվի «Դոյչե Գրամոֆոնի» տեսահարթակում։
Նշենք, որ ալբոմի ձայնագրությունն իրականացվել է 10-ակի գրեմմիակիր հնչյունային պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի կողմից, ով ներկայացնում է «Դոյչե Գրամոֆոն» ընկերությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան