Կարևոր է, որպեսզի հունիսի 17-ին բոլորս մեր տեղում լինենք, սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է. Կոչ ժողովրդին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից հայտնում են.
«Սիրելիներ, հանդիպում ենք հունիսի 17-ին, ժամը 18։30-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
Կարևոր է, որպեսզի վաղը բոլորս մեր տեղում լինենք։ Սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է։ Միասին մենք հասնելու ենք մեր գլխավոր նպատակին՝ Ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերածննդին...
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջով և ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ում գումարվելու է արտահերթ նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորելու անհրաժեշտության մասին ԱԺ ուղերձի ընդունման մասին։
Այս նիստը կարող է կայանալ, եթե ԱԺ մեծամասնությունը ևս մասնակցի նիստին և ապահովի քվորում։
Սիրելի հայրենակիցներ, գործ ունենք անելու։ Առաջարկում ենք՝ ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ և քաղաքակիրթ տարբերակով նրանց կոչ անել իրացնել իրեց պարտավորությունը, մասնակցել նիստին և քննարկման առարկա դարձնել համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցը։
ՔՊ պատգամավորների հետ կապ կարող եք հաստատել
զանգահարելով նրանց
նշելով նրանց սոցցանցերի ձեր հրապարակումներում
նամակներ գրելով նրանց էլ. փոստին
նամակներ գրելով նրանց սոցցացնցային հաշիվներին
Սիրելիներ, կարևոր է որպեսզի ժողովրդի ձայնը տեղ հասնի։ Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանան, սոցիալական ցանցերը պետք է հեղեղվեն նրանց ուղղված կոչերով։
Ի գործ, սիրելի հայրենակիցներ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեսիջ է հաջողակ գործարարներին՝ չհամարձակվեք կանգնել Սրբազանի կողքը. Փաստաբանը GG-ում խուզարկության մասին
- Հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու է․ Ազգային ճակատ
- ԱԺ արտահերթ նիստ կկայանա հունիսի 17-ին ժամը 18։30-ին. Ժողովրդի պահանջը պետք է լինի հուժկու. Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին