Գործելու ենք և հասնելու ենք մեր նպատակներին՝ այս իշխանության ղեկավարի հեռացմանը. Բագրատ Սրբազան
«Վաղը ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, ժամը 18։30-ին նիստ է նշանակված կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ կստեսնենք ու կփաստենք, որ այս իշխանությունները օրենսդիրի մակարդակով և գործադիրի մակարդակով առավել ևս, որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, նրանք օտարացած են և գտնվում են հակաօրինական վիճակում են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուղերձ հղելիս ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա հայտարարեց, որ վաղվա նիստը կարևոր է՝ արձանագրելու, թե գործող իշխանություններն առնչություն ունեն ժողովրդի հետ։
Սրբազանի խոսքով՝ վաղը մեկ բռունցք են լինելու և արձանագրելու են, որ այս շարժումը կա, գոյություն ունի։
«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 12-ին՝ այդ հանցագործության օրը ցույց տանք, որ այդ ուժը մենք ենք, ոչ մի բանից չենք վախենում, մենք այստեղ ենգ, գործելու ենք և հասնելու ենք մեր նպատակներին, որի գլխավոր բաղադրիչը այս իշխանության ղեկավարի հեռացումն է ու ճշմարտության հաղթանակը»,-ասաց բագրատ Սրբազանը;
Հունիսի 17-ի հանրահավաքը նա նաև կարևոր ցուցիչ համարեց սփյուռքի, աշխարհի համար, որ այս պայքարը շարունակական է՝ անկախ նրանից, թե ինչ ոլորաններով է անցել;
Նա նշեց, որ պետք է ցույց տալ, որ այս պայքարը, այս շարժումը շարունակական է, անկախ բոլոր տեսակի հալածանքներից, ոստիկանական բռնություններից, դաժանություններից։ «Անկախ այդ ամենից շարժումը կենսունակ է և վճռականությամբ հասնելու է իր տրամաբանական եզրահանգման, այն է, այս մարդու հեռացումն ու ճշմարտության հաղթանակը»։
Նա հայտնեց, որ ցույց են տալու, որ պայքարը նոր ձևակերպումներ և հանգրվաններ է ստանում և շարունակական է լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է, որպեսզի հունիսի 17-ին բոլորս մեր տեղում լինենք, սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է. Կոչ ժողովրդին
- Հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու է․ Ազգային ճակատ
- ԱԺ արտահերթ նիստ կկայանա հունիսի 17-ին ժամը 18։30-ին. Ժողովրդի պահանջը պետք է լինի հուժկու. Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան