Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց
«Դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարաել քննիչի առաջարկը և Գերասիմ Վարդանյանին երկու ամսով կալանավորել»,-դատարանի դիմաց լրագրողներին հայտնեց Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը;
Նա հայտնեց, որ միջնորդությունը պետք է մերժվեր հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, քանի որ չկա որևէ փաստական տվյալ, որ Գերասիմ վարդանյանը կատարէլ է որևէ հանցավոր արարք։
Փաստաբանի խոսքով՝ ներկայացվել է միայն ինչ որ ձայնագրություն է, որով չի ապացուցվում, որ Գերասիմ Վարդանյանը գումար է տվել ինչ որ անձանց` հավաքին մասնակցելու համար:
Բենիկ Գալստյանը հայտնեց, որ կբողոքարկի Վարդանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան