Դոնի Ռոստովի մեկուսարանի 6 պատանդառուները չեզոքացվել են. ԳՔԾ
Ռոստովի թիվ 1 քննչական մեկուսարանում հատուկ ջոկատայինների գործողության արդյունքում բոլոր վեց պատանդառուները վերացվել են, իսկ բժիշկներին թույլ են տվել մտնել հաստատության տարածք։ Այս մասին հայտնում է Դաշնային քրակատարողական ծառայությունը (ԴՔԾ):
«Ռոստովի մարզում Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 1 քննչական մեկուսարանում պատանդներին ազատելու հատուկ գործողության ընթացքում հանցագործները վերացվել են», -ասվում է ԴՔԾ-ի մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։ Պատանդառուների վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Հստակեցվում է, որ Ռոստովի քննչական մեկուսարանի աշխատակիցներն ազատ են արձակվել և չեն տուժել։
Հունիսի 16-ի առավոտյան Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի բանտարկյալները պատանդ են վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։ Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ողջ անձնակազմը բերվել է մարտական պատրաստության։ Դոնի Ռոստովի կենտրոնում արգելափակվել էր երթևեկությունը։
Հայտնի էր դարձել, որ Ռոստովի քննչական մեկուսարանը գրաված բանտարկյալները դատապարտվել են ահաբեկչության համար։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի հարակից գործարանում երկու հոգով պատանդներ են վերցրել 7 աշխատակցի
- ԵՄ-ն հայտարարել Է պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին