Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է
«Ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝ 1 ամիս ժամկետով: Կալանքի որոշում կայացվեց այն դեպքում երբ.
1. Մեղսագրվում էր ոստիկանների նկատմամբ բռնի գործողությւնների կատարում, սակայն այդպիսի տեսանյութ կամ ոստիկանի ցուցմունք առկա չէր,
2. Ոստիկանական շղթայի ճեղքում և ԱԺ մուտք գործելու փորձ, սակայն այդպիսի տեսանյութ կամ այդ մասին ոստիկանի ցուցմունք ևս առկա չէր,
3. «Սիրահարների» այգու արգելապատնեշի վնասում, սակայն տեսանյութով հստակ տեսանելի էր, որ Էդգարը արգելապատնեշ չի կոտրում, այլ պահում է կոտրված արգելապատնեշը, որպեսզի այն չընկնի և վնասի մարդկանց:
Այս երեք Չգործողությունների համար Էդգարը մեղադրվեց զանգվածային անկարգություններ կատարելու մեջ և կալանավորվեց մեկ ամսով»:
Հարակից հրապարակումներ`
- Տեսագրությունների հիման վրա իշխանությունները սկսեցին ձերբակալությունների երկրորդ ալիքը. Ռուբեն Մելիքյան
- Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, վիրավորներ ունեցանք, զոհեր չունեցանք. Անդրանիկ Քոչարյան