Ոսկեպարում անվտանգությունը ապահոված է, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են. Փաշինյան
«Հիմա դուք ասացիք որ թիվ մեկ հարցը տանքին է, դա շատ արագ կլուծենք, էն նամակն էլ կկարդամ, կմտածեմ»,-Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Ներքին հանդում Գյուղացիներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով մինչ այդ գյուղացիների՝ իրեն փոխանցած նամակը;
Գյուղացիներից ոչ մեկը չխոսեց գյուղի անվտանգային խնդիրներից, այն դեպքում, երբ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով:
Nkatenq` hրապարակված տեսաձայնագրությունը մոնտաժված է:
Փաշինյանը սկսեց խոսել սահմանազատումից և ասաց, որ Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի:
Ցուցադրելով Ոսկեպարում սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը՝ Փաշինյանն ասաց. «Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են:Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»:
Հիշեցնենք, որ Ոսկեպարի, Կիրանցի և սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչները Երևանում ակտիվորեն մասնակցում են սրբազան շարժմանը՝ հայտարարելով որ լրջորեն խաթարված է իրենց անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկեպարի անկլավի տալուց հետո Հայաստան ոչ երկաթգիծ է մտնելու, ոչ գազամուղ. Հրանտ Բագրատյան
- Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
- ԱԱԾ. Ոսկեպար Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան