Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա կինը՝ Արփի Հարությունյանը։
«Աբրահամին դուրս գրեցին հիվանդանոցից։
Նվազագույնը ևս մեկ շաբաթ էլ տանը պիտի նույն ռեժիմով ապաքինման շրջան անցնի։ Թե ինչպես պիտի անցնենք կազդուրման հաջորդ փուլը, կասեն բժիշկները։
Մեր ընտանիքի անունից երախտիքի ամենաջերմ խոսքը՝ յուրաքանչյուրիդ, սիրելի՛ ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, անծանո՛թ հոգատարներ՝ այցելելու, զանգելու, գրելու և բոլոր հարցերով օգնելու պատրաստակամության համար։
Ավելի ուշ ավելին պիտի պատմեմ։ Հիմա մի քիչ հանգստանանք»,- գրել է նա։
Հիշեցնենք, Բաղրամյան պողոտայում ոստիկանության ջարդի արդյունքում լրագրող, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Հարակից հրապարակումներ`
- Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական իշխանության գործիքակազմը. Տիգրան Աբրահամյան
- Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ.Ավանեսյանը՝ Աբրահամ Գասպարյանի դեմ բիրտ ուժ գործադրելու մասին
- «Ցավն այսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող». Աբրահամ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում
- Պոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը