Առաջիկա օրերին ծրագրում ենք այցելել մարզեր․ Բագրատ Սրբազան
Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ծրագրում են այցելել շրջաններ, նաև այն տարածքները, որտեղ ծառայել է Սրբազանը։
«Շարժումը չպետք է սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով։ Այն պետք է ծավալվի ՀՀ ողջ տարածքով։ Շուտով դուք էլ որպես մասնակիցներ ոչ միայն որպես ակնատես կլինեք, այլև՝ ներգրաված։Մենք ենք լինելու օրակարգ թելադրողը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է շարժման քաղաքական լուծումներին, Սրբազանն ասաց․ «Բոլոր լուծումները քննարկված են և ընդունելի են։ Բոլոր առաջարկները քննարկվում են և բոլոր կողմերից ընդունելի են։ Մենք ժամանակի և արդյունավետության հարց ունենք։ Էդ թեման կգործի ըստ նպատակահարմարության և ժամանակի, ոչ ոք դա չի բացառել։Այո, մենք շատ ենք ուզում, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները։ Ոչ ոք կառչած չէ իր մանդատից, դրա ժամանակն էլ կգա։ Մեզ պետք է արդյունք արձանագրել»։
Հարակից հրապարակումներ`
- Վստահեցնում եմ՝ էս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի․ Բագրատ Սրբազան
- Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ․ Թովմասյան
- Սրանք ժամանակի վրա են խաղում․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների մասին
- Որևիցե մեկն իրավունք չունի թիրախավորել արցախցիներին․ Գառնիկ Դանիելյան
- Հունիսի 12-ն անջնջելի խարան է այս ստախոս իշխանությունների ճակատին․ Բագրատ Սրբազան
- Լևոն Քոչարյանն ասել է, թե ինչու չի մասնակցում հավաքներին
- Մենք ձևական բաներով չենք զբաղվում․ Սիմոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորների չներկայանալու մասին
- Կոռուպցիան Դիլիջանում, «Աարու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան