Պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային. Բագրատ Սրբազան
«Ժամը հասել է, մարդիկ ոտքի են կանգնում և պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային»,- Սրբազան շարժման հետագա ընթացքի մասին հայտնեց Բագրատ Սրբազանը, հավելելով որ բովանդակային շատ ավելին չի կարող ասել։
Պատասխանելով իշխանությունների վարքագծի մասին հարցին՝ բագրատ Սրբազանն ասաց. «Այս պայքարը մեկ կամ երկու օրվա չէ։ Մենք հույս ուեննալով այս մարդկանց բարոյականության վերջին փշրանքների վրա, մտածում ենք, որ պետականությունն ավելի մեծ է քան իրենց փողի և աթոռի կռիվը, բայց պարզվում է որ սխալվել ենք»։
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ սահմանազատման ներկայիս գործընթացը միակողմանի հայրենիքի հանձնել է։
«Եթե այդպիսի գործընթաց տեղի ունենա, ապա պետք է լինի համալիր փաթեթային, և պետք է լինի «խաղաղության պայմանագրից» հետո, ոչ թե առաջ»,-ասաց Սրբազանը։
Առաջարկելով աղոթքով ավարտել հավաքը և անցնել պայքարի՝ բագրատ Սրբազանն ասաց. «Մեզ այս պայքարից ոչ ոք հետ չի պահի»
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա օրերին ծրագրում ենք այցելել մարզեր․ Բագրատ Սրբազան
- Վստահեցնում եմ՝ էս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի․ Բագրատ Սրբազան
- Հունիսի 12-ն անջնջելի խարան է այս ստախոս իշխանությունների ճակատին․ Բագրատ Սրբազան