Որևիցե մեկն իրավունք չունի թիրախավորել արցախցիներին․ Գառնիկ Դանիելյան
Մենք այս պայքարի այլընտրանքը չունենք։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մեր վրա կրակել են, փորձել են սպառնալ, վախեցնել՝ բանտերով, ԱԱԾ-ի ստորաբաժանումներով, մարդկանց ապօրինի անազատության մեջ պահելով, աշխատանքից ազատելով, արցախցիներին թիրախավորելով, բայց մենք ցույց ենք տվել, որ բոլոր այդ սպառնալիքների վրա թքած ունենք։ Ոչ մեկ և ոչինչ մեզ հետ չի պահելու մեզ պայքարից»,- ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ այս օրերի ընթացքում քաղաքացիները ցույց են տվել իրենց աննահանջ պայքարը։
«Մենք երբեք չենք փախել, մեզնից են փախել, ճողոպրել, մտել բունկերները, իրենց պլանները հետաձգել»,- հավելեց նա։
Դանիելյանն ընդգծեց, որ առանձնահատուկ թիրախավորում են արցախցիներին։
«Այն մարդիկ, որոնք կթիրախավորեն արցախցիներին՝ իրենց պատկանելիության, հող ու ջրի համար, կստանան արժանի պատիժը։ Որևիցե մեկն իրավունք չունի թիրախավորել արցախցիներին»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մտահոգիչ է, որ այս պահի դրությամբ չկա ձերբակալված որևէ ոստիկան․ Հարությունյան
- Հունիսի 12-ն անջնջելի խարան է այս ստախոս իշխանությունների ճակատին․ Բագրատ Սրբազան
- Լևոն Քոչարյանն ասել է, թե ինչու չի մասնակցում հավաքներին
- Դատական գործընթացներ ենք սկսելու․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
- Մենք ձևական բաներով չենք զբաղվում․ Սիմոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորների չներկայանալու մասին
- Արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով
- Քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան պողոտայում՝ հանրահավաք է լինելու․ ՈՒՂԻՂ