![](https://panorama.am/news_images/1006/3017835_1/regular_detail_picture_v1.thumb.jpg)
Իրական լուսանկարը հաղթել է արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերների մրցույթում
Լուսանկարիչ Մայլս Աստրեյը FLAMINGONE անունով լուսանկար է ներկայացրել արհեստական բանականության ստեղծած պատկերների մրցույթին։ Աշխատանքը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել նաև հանդիսատեսի համակրանք մրցանակին։ Սակայն այն բանից հետո, երբ Աստրեյը բացահայտել է, որ պատկերն իրական է, նրա աշխատանքը որակազրկվել է։
artguide.com-ը գրում է, որ հայտարարության մեջ լուսանկարիչը բացատրել է իր արարքի հիմնավորումը. «Երբ ես իմացա, որ արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերները մրցումներում գերազանցում են իրական լուսանկարներին, մտածեցի, որ կարող եմ գլխիվայր շուռ տալ այս պատմությունը, ինչպես միայն մարդը կարող էր և կաներ, և ուղարկեցի իրական լուսանկար արհեստական բանականության մրցույթի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
![Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53906_1/3_thumb_v1_thumb_v1_thumb_v1_thumb.thumb.jpg)
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան