Իրավունք 11:05 17/06/2024 Հայաստան

ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է

Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 8-ը կալանավորվել են։

Այս մասին  հայտնում է ՔԿ-ն ու հիշեցնում, որ «քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ակցիայի մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում գործադրելով ոստիկանների նկատմամբ, փորձել էին ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:

Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, կատարել էին խուլիգանություն:

Մասնավորապես, մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները:

Նախաքննության ընթացքում կատարվել էին դեպքի վայրի զննություններ, որի արդյունքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Դեմիրճյան փողոցի սկզբնամասում՝ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական շարքերի հատվածից, հայտնաբերվել և վերցվել էին բազմաթիվ տարբեր չափերի քարի կտորներ, կոտրված ապակյա տարաներ, սուր ծայրով փայտե ձող, քննության համար նշանակություն ունեցող այլ իրեր ու առարկաներ։ Հայտնաբերվել էին նաև «Սիրահարների այգու» տարածքը Բաղրամյան փողոցի մայթից տարանջատող տեղահանված բազրիքը, դրա կոտրված ու վնասված հատվածներ, պարուրաձև մետաղական առարկաների մասեր, կոտրված լուսամփոփի հատվածներ, արնանման հետքեր: Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ։

Նշված գործողությունների արդյունքում անհատականացվել են վերոնշյալ հանցավոր արարքներ կատարող 12 նույնականացված մասնակիցների գործողությունները:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 1-ի նկատմամբ զանգվածային անկարգություն կատարելու, իսկ 11-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով նրանցից 11-ը ձերբակալվել է, որոնց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։

Դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։

Եվս 1 անձի, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը։  

Զանգվածային անկարգությունների, խուլիգանության մասնակիցների նույնականացման, արարքների անհատականացման ու հայտնաբերման, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Վարկային ծրագրով կառուցված ինֆեկցիոն բաժանմունքը բացումից կարճ ժամանակ անց փակվել է, կարևորը ժապավեն կտրելն էր. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. «Առողջապահության նախարարության խնդիրն է...
Աղբյուր` Panorama.am
23:05
Վահագն Խաչատուրյանը փոխատեղումներ է արել Եվրոպայի խորհրդում, մակում ՀՀ մշտական ներկայացուցիչներին և դեսպաններին
Վահագն Խաչատուրյանը մի քանի հրամանագիր է ստորագրել, որոնցով Արման Խաչատրյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
22:54
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
ԱԺ-ից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:...
Աղբյուր` Panorama.am
22:42
Մարդկանց ապօրինի ազատությունից զրկելն ու նրանց այլ իրավունքները սահմանափակելն անհետևանք մնալ չի կարող. Ռոման Երիցյան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մինչդատական վարույթում հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ստեղծվել է աշխատանքային խումբ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների համակարգման համար
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգրի...
Աղբյուր` Panorama.am
21:47
Կոբախիձե. Իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկածի տակ չդրվեն
Վրաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի ոչ ոք կասկածի տակ չդնի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
21:25
Հայտնաբերվել է առևանգված «Hyundai Elysion»-ը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները...
Աղբյուր` Panorama.am
20:59
Որտեղի՞ց է այդ համոզմունքը, որ այդ «ուղտն իրենց դռանը չի չոքելու»․ Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ «Շատերը զարմանում են` որտեղի՞ց այս իշխանության ներկայացուցիչներին...
Աղբյուր` Panorama.am
20:54
Gyurjyan Cascade բնակելի թաղամասը TOON EXPO-ին հանդես է եկել աննախադեպ առաջարկով
«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում այսօր մեկնարկել է կառուցապատման և անշարժ գույքի ոլորտի՝ Հայաստանում անցկացվող խոշորագույն...
Աղբյուր` Panorama.am
20:41
ԱՀ Ազգային ժողովը հորդորում է Եվրոպական միությանը ձեռնարկել գործնական և ուղղակի միջոցներ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդարանի...
Աղբյուր` Panorama.am
20:28
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթացող շուքրութցիների բողոքի ակցիա են իրականացրել
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթացող շուքրութցիների բողոքի ակցիան ավարտվել է: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները վերադարձել են...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Զրո» արժանապատվություն․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «0 ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ Նայեցի երեկ Կազանում անցկացված ԲՐԻԿՍ համաժողովից որոշ դրվագներ։...
Աղբյուր` Panorama.am
19:59
Բագրատ Սրբազանին սպասարկող ավտոմեքենան ոստիկանների կողմից տեղափոխվել է տուգանային հրապարակ
 Բագրատ Սրբազանին սպասարկող ավտոմեքենան ոստիկանների կողմից տեղափոխվել է տուգանային հրապարակ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սրբազանը։...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում տոնական տրամադրություն էր՝ ավանդական երգ ու պար, հայկական համեղ ու անկրկնելի ուտեստներ։ Նշվեց Ղափամայի տոնը։...
Աղբյուր` Panorama.am
19:42
«Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք խմբի որևէ ներկայացուցիչ չի այցելել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը Հանրային ռադիոյի «Էկոսֆերա» հաղորդաշարին հայտնել է, որ «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել մաքսային վճարներ և ԱԱՀ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, այն զգացվել է նաև Լոռու մարզի Սարչապետ և Նորաշեն գյուղերում
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Աղբյուր` Panorama.am
19:05
Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել
Բաքվի Բաբեկի պողոտայում գտնվող օբյեկտներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեսանյութեր...
Աղբյուր` Panorama.am
18:55
Դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված բողոքը․ Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․ «2022 թվականի դեկտեմբերի 9-ին անփառունակ ձևով տապալվեց Վ.Բրյուսովի անվան համալսարանը նվաճելու...
Աղբյուր` Panorama.am
18:43
Քաղաքացիները դաշնամուր են բերել Վահագն Խաչատուրյանի համար
Քաղաքացիները դաշնամուր են բերել Վահագն Խաչատուրյանի համար և  դրել ՀՀ նախագահի նստավայրի առջև։ Հիշեցնենք, որ այսօր «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մեր հարկատուները միլիոնավոր դրամներ են ծախսում, որ նախագահ կոչվածը վայելի․ Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր է, որպեսզի բոլորն իմանան, թե իրապես ինչ է տեղի ունեցել այս օրերին»,- այս մասին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիայում տեղի ունեցած զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «PKK»-ի ռազմական թևը
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա կատարված զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Իշխանությունը սրանով ասում է, որ երկիր հանձնողի մեղքն ու պիտակը նաև ժողովրդի վրա է. Բագրատ Սրբազան
«Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի դրվագն ընդամենը մեկն է այն ստի ահռելի ծավալի, որ մեր կյանքում տեղ է...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ալիևի կողմից կանոնակարգի ստորագրումը նշանակում է, որ այն միջազգային պայմանագիր չէ. Բագրատ Սրբազան
«Այս մարդը, որ կոչվում է նախագահ, գիշերը չլուսացած՝ առավոտյան շունչը բերանում ստորագրում է։ Երևի հրահանգը եղել է Ալիևի կողմից՝ շուտ արեք,...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանում կանանց շրջանում հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է
Հայաստանում կանանց շրջանում կյանքում առաջին անգամ հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Դանիել Իոաննիսյանը կդիտարկի Վրաստանի ընտրությունները
«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ու «Իրազեկ քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
17:02
Վաղը ցերեկը հնարավոր է կարճատև անձրև
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևանում...
Աղբյուր` Panorama.am
16:59
COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն օկուպացրած Բերձորի միջանցքում արդեն վայրի կենդանիների է ոչնչացնում
Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է այծյամը ընկել ադրբեջանցիների կառուցած փշալարերի ցանկապատի թակարդը և կոտրել...
Աղբյուր` Panorama.am
16:58
Խաչփար գյուղում կատարված սպանության դեպքը բացահայտվել է
Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի քաղաքացիական կինը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
19:51 25/10/2024

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}