Մասսայական թունավորում Մոսկվայում. Մի քանի տասնյակ մարդ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Մոսկվայում ավելի քան 120 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Նրանցից 55-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովայի հայտարարությունը։
Վերջինը հայտնել է, որ Առողջապահության ու բժշկական կազմակերպությունների դեպարտամենտն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։ Այս պահի դրությամբ 30 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Շնորհիվ այն բանի, որ տուժածները շուտ են դիմել բժշկի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Բուժօգնության դիմած քաղաքացիներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ, նրանք գտնվում են բժիշկների վերահկսողության ներքո։
Հայտնի է, որ տուժածներն օգտվել են սննդի առաքման «Кухня на районе» ծառայությունից։ Ընկերությունից հայտնել են, որ թունավորման պատճառ է դարձել լոբով աղցանը, որը պատրաստելիս օգտագործել են պահածոյացված լոբի։
«Սկսել ենք ստուգել մատակարարման ամբողջ շղթան, ժամանակավորապես դադարեցրել է հավելվածը՝ լրացուցիչ ստուգելու բոլոր ապրանքներն»,- նշել են Ռոսպոտրեբնադզորից։
Կիրակի օրը քննիչները խուզարկել են ընկերության պահեստներին հարող տարածքը։ Հարուցվել է քրեական գործ՝ «Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման» հատկանիշներով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան