Կուրբան Բայրամի առաջին օրը Թուրքիայում 16 000 մարդ վնասվածքներ է ստացել
Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնի առաջին օրը տուժել է 16 հազար մարդ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարարի գրառումը։
Քաղաքացիները բուժօգնության են դիմել կենդանիների մատաղի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մասնավորապես, Անկարայում տուժել է 1274 մարդ, Ստամբուլում՝ 840, Իզմիրում՝ 416։
Ֆահրթեին Քոջան նշել է, որ նման իրավիճակ է առաջացել, քանի որ ծեսը կատարում են ոչ պրոֆեսիոնալները, և կոչ է արել դեռ կենդանիներ չմորթած մարդկանց, ուշադրություն դարձնել սրան։
Բացի այդ, մեկ մարդ սպանդանոցում սրտի կաթվածի հետևանքով հոսպիտալացվել է, մեկ ուրիշը՝ մահացել։
Կուրբան Բայրամ մուսուլմանական տոն, որով ավարտվում է հաջը։ Տոնին կենդանիներ են զոհաբերում, մսից ուտեստներ են պատրաստում ու դրանց մի մասը բաժանում կարիքավորներին։
Կուրբան Բայրամը նշվում է Ուրազա Բայրամ տոնից 70 օր անց Զուլ հիդջա ամսվա 10-րդ օրը` ի նշան Իբրահիմ մարգարեի զոհաբերության։