Արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով
ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը։ Օրակարգում մեկ հարց է ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված։ Այն է ՝ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» հարցի քննարկումը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց պատգամավորներին գրանցվել։ Գրանցվեց 34 պատգամավոր։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54 պատգամավոր։
Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության պատգամավորները չեն ներկայացել արտահերթ նիստին, այդպիսով նիստը չկայացավ:Սիմոնյանը հայտնեց, որ պատգամավորները կարող են գրանցվել ոչ ավել, քան 4 ժամվա ընթացքում։