Մենք ձևական բաներով չենք զբաղվում․ Սիմոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորների չներկայանալու մասին
«Նրանք բերել են հայտարարության նախագիծ, ուղերձ։ Ինչո՞ւ պետք է մենք ուղերձ ընդունեինք։ Մեր ժողովուրդը գործող վարչապետին մեծագույն վստահություն ունի և որևիցե նման հարց քննարկելու պատճառ չունենք։ Մենք ձևական բաներով չենք զբաղվում», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Հարցին,թե խնդիրը միայն ուղերձի մեջ է, Սիմոնյանն ասաց․ «Խնդիրն իրենք են։ Ի՞նչ արեցին, «Վազգեն Մանուկյան-2» արեցին։ Գնացին Մանուկյանին տեղը Գալստանյանին բերեցին, այլ բան չէր փոխվեր։ Հիմա հաջորդ տարի տեսնենք ում են բերելու»։
Անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի բակում տեղի ունեցած ոստիկանության բռնի գործողություններին վերաբերող հարցին, Սիմոնյանն ասաց․ «Ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա, ջարդուխուրդ են արել Սիրահարների այգին, բավարար առիթ չէ՞ , որպեսզի ոստիկանությունը կարգի հրավիրի ցուցարարներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան