Անի Սամսոնյան. Իմ առաքելությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ավարտված է
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը հայտնում է, որ իր առաքելությունը կուսակցությունում ավարտված է:
«Լուսավոր Հայաստան Կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:
Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:
Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու:
Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»,- գրել է Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև սև կատու է անցե՞լ
- Անի Սամսոնյան. Հուսամ ԱՕԿՍ-ի շենքը մի օր չի դառնա հերթական ռեստորանը
- Շնչեք, արտաշնչեք. Անի Սամսոնյանը՝ ԼՀԿ-ի մահը գուժողներին
- Անի Սամսոնյանը՝ Նիկոլյանին. Դուք հերոս չեք
- Անի Սամսոնյան. Մի օր գուգլի քարտեզում կհայտնաբերենք, որ մեր մարզը, քաղաքըադրբեջանական տեղանուններով են,
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները