Հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր հայ քաղաքացու հետ, որը պայքարում է արդարության համար. Աշոտ Հարությունյան
«Հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր հայ քաղաքացու հետ, որը պայքարում է արդարության, երկիր ունենալու համար, անկախ արժանապատիվ ապրելու համար»,- բաղրամյան պողոտայում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որը երկու օր առաջ էր դուրս եկել հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի շենքի դիմաց խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանության հատուկ ստարաբաժանումների ծառայողները բիրտ ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել Աշոտ Հարությունյանին, վերջինս ուղեղի ցնցում էր ստացել։
Նրա խոսքով՝ արժանապատվությունը և պատիվը միշտ էլ ունեցել է հաղթական ավարտ։
«Եթե ժողովուդը ընդվզում է դժգոհ է վարվող քաղաքակնությունից, կան անվտանգային խնդիրներ, ապա այն նշանակում է, որ ուշ, թե շուտ ունենալու է այնպիսի ավարտ, որը միանշանակ պետք է բխի այս ժողվորդի և Հայաստանի ինքնության շահերից»,-հայտարարեց Հարությունյանը։
Նա ասաց, որ չի կարող հատկապես Նիկոլ Փաշինյանի դեպքում կանխագուշակություններ անել, թե որ դեպքում և ինչ պայմաններում նա կհեռանա։
Հարակից հրապարակումներ`
- Պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային. Բագրատ Սրբազան
- Փառք Աստծո պարոն Աշոտ Հարությունյանի առողջական վիճակը այս պահին կարգավորվում է. Շաքե Իսայան
- ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
- ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան