Չարաչար սխալվում են, որ այս բռնաճնշումներով պետք է ինչ-որ բան զսպեն. Բագրատ Սրբազան
«Սա հավաքական նկարագիր է, սա մեր մեծ ընտանիքն է՝ հավաքական նկարագրով ու հավաքական անունով»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ընդգծեց. «Պատիվն իրենցն է, անպատիվությունը մերը, հաղթանակն իրենցն է, պարտությունը մերը, վեհությունն իրենցն է, ամոթը մերը։
Ինձ համար շիրիմներ չեն, մեր ակունքներն են, արմատներն են, կյանքն են ամբողջությամբ։ Իրավունք չունենք Եռաբլուրը գերեզմանատան վերածելու։ Իրավունք չունենք։ Այցելում ենք ուխտատեղի, որպես հավատարմություն, իրենցից ուժ ենք խնդրում, որպեսզի մեր անպատիվ կյանքը կարողանանք վերածել պատվի կյանքի»։
Խոսելով ոստիկանական, իրավապահ համակարգի գործողությունների մասին, Բագրատ Սրբազանն ասաց. «Քաղաքացիները մեր երկրում իրավապահ համակարգի կողից պաշտպանված չեն։ Նրանք ենթարկվում են մի մարդու քմահաճույքին։ Ինչ հրամայում է, դա էլ անում են, այդ պահին խելքն ինչ փչեց, երկիրն այդպես էլ շարժվում է իրավապահ համակարգի կողմից։ Կարծում են՝ այս բռնաճնշումներով պետք է զսպեն ինչ-որ բան։ Չարաչար սխալվում են։
Ոչ մի կտտանք, նեղություն, մեզ հետ չի պահելու ճշմարտության ճանապարհից, հատկապես որ այս ստախոսների ձեռքով է դա»։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում
- «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ. Ոստիկանական վայրագությունների թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր վարչախմբով
- «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
- Պարզվեց, որ ոստիկանները շինությունը չէին պաշտպանում՝ մարդու, անձի էին պաշտպանում. Փաստաբան Հարությունյան
- «ՀԵՏՔ». Ոստիկանությունը «Զարյա 3» նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. Ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
- Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան