Դատական գործընթացներ ենք սկսելու․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
«Մինչև երեկ գիշեր դեռ դատական բժիշկ չէր այցելել։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Նրանք փորձում են ամեն կերպ խուսափել։ Նրանք պետք է թարմ վիճակում այցելեին, տեսնեին, երեկ գիշերվա դրությամբ ոչ մի դատական բժիշկ չի այցելել»,- Բաղրամյան պողոտայում անդրադառնալով ԱԺ-ի բակում կիրառված լուսաձայնային նռնակներից տուժած քաղաքացիներին, ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա հայտարարեց, որ դատական գործընթացներ են սկսելու։
«Բոլորի դեմքերն նույնականացվել են, հաղորդումներ ենք ներկայացնելու։ Չորեքշաբթի օրը մամուլի ասուլիս ունենք, մանրամասն կներկայացնենք»,- ասաց նա։