Հունիսի 12-ն անջնջելի խարան է այս ստախոս իշխանությունների ճակատին․ Բագրատ Սրբազան
«Մեր հավատամքն է՝ ճշմարտության պայքարը։ Այս շարժումն ավելին է, քան սոսկ աթոռի փոփոխությունը։ Դա բաղադրիչ մասն է, կարևոր մասը, բայց շարժումն ավելի է, քան դա։ Ձեր մասնակցությունն ու նվիրումը հենց դրա մասին է վկայում»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա հայտնեց, որ հիվանդանոցում տեսակցել է վիրավորում ստացած քաղաքացիներին, իսկ առաջիկա օրերին նաև այցելելու է կալանքի տակ գտնվողներին։
«Այցելեք բոլորի տները, ձեր քաջալերանքն ու զօրակցությունը հայտնեք։ Կալանքի տակ գտնվողները ևս այս պայքարի մասնակիցներն են , այս շարժման արժեքները կրողներն են և հաղթանակի տեսլիքից մի միլիմետր նահանջ չունեն։ Բոլորս ենք կալանքի մեջ, միայն ճաղավանդակների առկայությունն է հուշում, որ մարդիկ փոքրիկ չափով սահմանափակված կալանքի մեջ են։ Մենք՝ բոլորս, մեծ չափով կալանավայրում ենք, ամսի 12-ի՝ նոր «Մարտի 1»-ի առկայությունը վկա։ Հունիսի 12-ն անջնջելի խարան է այս ստախոս իշխանությունների ճակատին»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանն ասել է, թե ինչու չի մասնակցում հավաքներին
- Դատական գործընթացներ ենք սկսելու․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
- Արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով