Սրանք ժամանակի վրա են խաղում․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների մասին
Իշխանական պատագամավորները հերթական անգամ փախան։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՝ անդրադառնալով ԱԺ-ում արտահերթ նիստի չկայանալուն՝ ՔՊ-ական պատգամավորների չներկայանալու և քվորում չապահովելու պատճառով։
«Հերթական անգամ իշխանական պատգամավորները փախան։ Համայն դեպս մինչև այս ժամը չկան և քվորում չեն ապահովել »,- ասաց նա՝ շեշտելով, որ ձախողել են բոլոր ծրագրերը, որի համար պետք է պատասխան տան օրենքի և ժողովրդի առաջ։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին ԱԺ-ում մեկնարկած արտահերթ նիստը, քվորում չապահովելու պատճառով, օակարգի՝ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» հարցը չքննարկվեց։ Քվեարկելու համարպատգամավորներն ունեն 4 ժամ։ Նշենք, որ ՔՊ պատգամավորները չէին մասնակցել նիստին։
«Սրանք ժամանակի վրա են խաղում։ Սրանց գաղափարախոսությունն այն է, որ հայ ժողովուրդը կհոգնի պայքարից, մենք կդադարենք պայքարել և իրենք կհասնեն իրենց նպատակներին։ Բայց ձեր անմնացորդ պայքարի արդյունքում նրանք հեռացվելու են իշխանությունից»,- նշեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան