Դավիթ Անանյանը՝ ընդդիմությանը. Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները, ինչի՞ համար
«Այսօր, երբ հայտնի դարձավ, որ իշխող խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու օրենքի ուժով հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստին, մի քանի ուղիղ ու շիտակ հարց ուղղելու անզսպելի ցանկություն է առաջացել ընդդիմադիր երկու խմբակցությունների հարգելի պատգամավորներին»,- գրում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով հարցադրումները.
«Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները։ Ինչի՞ համար։ Սին խոստումների և անպտուղ ու անիրականանալի հույսերի համա՞ր։ Այն անկարողության և անօգնականության համար, որ դուք անընդհատ դրսևորու՞մ եք «անհարմար» իրավիճակներում:
Չեք գիտակցու՞մ, որ Բագրատ Սրբազանի կողմից հունիսի 9-ին հայտարարված իմպիչմենտի իրականացման համար անհրաժեշտ ձեր՝ անբավարար ստորագրությունների և դրան հաջորդած «ուղերձային» անիմաստ ու անիրական գործողությունների պատճառով ծագած ճգնաժամը վկայում է ՁԵՐ «ռոմանտիկ» ակնկալիքների և փաստացի հնարավորությունների միջև խորը անջրպետի մասին։
Դու՛ք, դատարկ դահլիճում մենակ մնացած ընդդիմադիր պատգամավորնե՛րդ, այսօր վստահաբար հանդես եք գալու մեղադրանքներով, բողոքներով և պաթոսով լի ելույթներով՝ դիմելով ֆանտոմային լսարանին։ Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք՝ ժամը 18․30-ին
- Մանդատներն անիմաստ վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա. Բագրատ Սրբազան
- «Հրապարակ». Մանդատները վայր դնելով ճգնաժամ չի առաջանում
- Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա, բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել գնալու այդ գործողությանը. Մինասյան
- Քաղաքագետը ներկայացրել է՝ ինչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները
- Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի ԱԺ լուծարման. Շարմազանով
- Ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք պատրա՞ստ եք. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին և ՔՊ-ականներին