Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ․ Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․
«Ես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին, թեև իմ այդ գրանցումից բան չէր փոխվելու. հայրենիք հանձնող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն վաղուց էր հայտարարել, որ նիստը տապալելու է: Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ:
Մեկ շաբաթ առաջ ստորագրել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Փաշինյանի անվստահության ուղերձի նախագիծը և նիստը կյանքի կոչելու համար, բայց ԱԺ մեծամասնությունը տապալեց և տապալելու է բոլոր նիստերը և նախաձեռնությունները, որը Փաշինյանի իշխանության համար կարող է վտանգ լինել»։
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով
- Կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք՝ ժամը 18․30-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան