Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին անվանել է «Ստի կայսրություն»
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի ցանկության մասին Ջո Բայդենի խոսքերից հետո սոցցանցում ԱՄՆ-ին անվանել է «ստի կայսրություն։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Բայդենը նշել է Իսլամի երկու կարևորագույն տոներից մեկի՝ Կուրբան բայրամի կապակցությամբ հրապարակված իր շնորհավորական ուղերձում։
«Բայդենը՝ Կուրբան բայրամի տոնի կապակցությամբ ուղերձում. «Միացյալ Նահանգները հավատարիմ է Գազայում պատերազմին վերջ տալուն», «Ստի կայսրություն»- ասվում է Նասեր Քանանիի գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահական ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի
- Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին