
Լևոն Քոչարյանն ասել է, թե ինչու չի մասնակցում հավաքներին
«Դուք բոլորդ էլ ինձ լավ գիտեք, նաև գիտեք, որ ոչ մի ախրանիկ էլ չունեմ։ Ուղղակի շարժմանը չվնասելու համար, չեմ մասնակցել հանրահավաքներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ չի մասնակցել ֆիզիկական ներկայությամբ։
Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ Սեյրան Օհանյանին քաշքշելուն,որի համար ՔՊ-ական պատգամավորները պատասխան չեն տվել, Լևոն Քոչարյանն ասաց․ «Էս մարդիկ 5000 երեխու գլուխ են կերել, տարել են պատերազմի երկիրը, Արցախ ենք կորցրել, ինչի մասին է խոսքը»։