Մտահոգիչ է, որ այս պահի դրությամբ չկա ձերբակալված որևէ ոստիկան․ Հարությունյան
Այս օրերին 27 ձերբակալված անձիք ազատ արձակվեցին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Այսօր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր այցելել կալանքում գտնվող տղաներին։ Բոլորն ասել էին, որ կալանքից դուրս գալուց հետո միանալու են շարժմանը։ Իսկ 27 տղաներն արդեն այստեղ են, որոնք արդեն ազատվել են»,- ասաց նա։
Փաստաբանի համոզմամբ՝ հունիսի 12-ին կիրառվել են անհամաչափ բռնի ուժ և հատուկ միջոց ոստիկանության կողմից, որոնց արդյունքում ունեցանք վիրավորներ և մեկ քաղաքացի նույնիսկ կորցրեց դաստակը։
«Խրտրական արդարադատություն է, որովհետև այս պահի դրությամբ չկա ձերբակալված որևէ ոստիկան, չնայած կան կադրեր,թե ինչպիսի դաժանաություն են գործադրում, թե ինչպես են հատուկ միջոցներ կիրառում այն հատվածում, որտեղ կանայք , երեխաներ կան։ Սա իրականում հանցավոր արարք էր։ Չափազանց մտահոգիչ է այն, որ որևէ ոստիկան պատիժ չի կրել»,- ասաց նա։
Փաստաբանը նաև ընդգծեց, որ ոստիկանների շարքերում կային նաև պատվով քաղաքացիներ, որոնք փորձում էին կանխել դաժանությունը և առաջարկեց ծափահարել նաև նրանց համար։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան