Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը
Իջևանի դատարանում այսօր սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը։ Այս մասին հայտնում է Մախսուդյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Առաջին նիստի ընթացքում կքննարկվի նաև խափանման միջոցի փոփոխության հարցը։
Հիշեցնենք, որ Վահագնը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ակտիվ մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին է։
Նրա նկատմամբ ընտրված է տնային կալանք։ Ավելի վաղ Վ. Մախսուդյանը հայտարարել էր, որ իրեն կալանավորւմ են՝ հորը լռեցնելու համար։
«Դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,-դատարանի շենքից դուրս գալիս հայտարարել էր Վահագնը։
Վ. Մախսուդյանին կալանավորեցին Իջևանի դեպքերեից հետո։
«Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։ Որակել են խուլիգանություն»,-հայտնել էր փաստաբան Խուդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ովքեր պատրաստ են ապրել թուրքի հետ, կարող են գնալ Կիրանց, Ոսկեպար. Միհրան Մախսուդյան
- Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
- Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
- Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
- Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան