Իրավապաշտպան ՀԿ-ներ. Բացառել «կարմիր բերետներ»-ի ներկայությունը հավաքներին
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։
Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանության գործողություններին, որոնց բազմաթիվ դրվագներ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ։
«Արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ նռնակների կիրառումը ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Ա․ Բաբայանի ուղիղ հրամանով է տեղի ունեցել»,-ասված է զեկույցում։
Արձանագրված փաստերը հաշվի առնելով՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմի տեն առաջարկում են.
1. Բացառել հատուկ նշանակության գումարտակի ծառայողների («կարմիր բերետներ») ներկայությունը հավաքներին, քանի դեռ չեն ներկայացվել համոզիչ փաստարկներ, որ ներկա անձնակազմը անցել է վերապատրաստում, տիրապետում է մարդու իրավունքների չափանիշներին և կարող է հավասարակշռ ված ծառայություն տանել։
2. Անհապաղ և հասարակության համար թափանցիկ ծառայողական քննություն անցկացնել՝ ոստիկանության կողմից թույլ տրված բռնարարքների և այլ իրավախախտումների, ներառյալ հավաքի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոց չհանդիսացող տարբեր առարկաներ նետելու և լրագրողների մասնա գիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։
3. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնել՝ առանց օրենքով նախանշված հիմքերից որևէ մեկի առկայության հատուկ միջոցներ կիրառելով լիազորությունները չարաշահելու հանցակազմի հատկանիշներով։
4. Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ խուսափել հապճեպ ու միակողմանի հայտարարություններից, օբյեկտիվ քննություն իրականացնել երկու կողմերի գործողությունների առնչությամբ։ Չենթարկվել իշխանությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված և ոչ իրավաչափ պահանջներին և հայտարարություններին։
5. Խաղաղ հավաքների կազմակերպիչ ներին՝ բազմամարդ հավաքների ընթացքում ներգրավել անհրաժեշտ քանակի հավաքի կարգադրիչներ, ապահովել վերջիններիս և հավաքի ղեկավարների միջև մշտական կապը և համագործակցությունը ոստիկանության հետ՝ հավաքի ընթացքը խախտող անձանց մեկուսացնելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը. Amnesty International
- Իրավապաշտպան ՀԿ-ներ. Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են անձամբ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի կողմից
- Մեր սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին․ Լրագրողական կազմակերպություններ
- «ՀԵՏՔ». Ոստիկանությունը «Զարյա 3» նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. Ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
- Երբեք նման վերաբերմունք դեպի լրատվամիջոցը, տեսախցիկն ու լրագրողը չի եղել. Բաղրամյան պողոտայում տուժած օպերատոր
- Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան