Մշակույթ 15:39 18/06/2024 Հայաստան

«Վերա»-ն աշխարհին կպատմի Արցախում բլոկադայի 206-րդ օրվա ողբերգական պատմությունը

2023 թվականի հուլիսի 7. Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, շրջափակման 206-րդ օր։ 3 տարեկան Լեոյի և 6 տարեկան Գիտայի միայնակ մայրը՝ Վերա Ն.-ն (ապրում էին Արցախի Աղաբեկալանջ գյուղում) քնած երեխաներին տանը մենակ է թողնում, 5 կմ քայլելով գնում մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ 1 լ ձեթ, 1 կգ շաքարավազ ձեռք բերելու։ Երեխաներն արթնանում են, սկսում փնտրել իրենց մայրիկին, ոտքով հասնում են Մարտակերտ, հոգնում են ու որոշում նստել  ճանապարհի մոտ կայանված լքված մեքենան: Նրանք քնում են։ Հաջորդ օրը առավոտյան գտնվում են երեխաների  անկենդան մարմինները մեքենայի մեջ նստած. նրանք մահացել էին փակ մեքենայում՝ ջերմային հյուծումից։

Այս իրական ողբերգական պատմությունն է ընկած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Վերա» գեղարվեստական խաղարկային ֆիլմի հիմքում։ Ֆիլմը նախապատրաստական փուլում է, ունի իսպանացի համասցենարիստ, միջազգային համաարտադրողներ, աջակցող միջազգային ֆոնդեր։ Ֆիլմում նկարահանվում են արցախցի դերասաններ։

Panorama.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալստյանը պատմեց, որ ֆիլմի ողջ գործողությունները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, բլոկադայի մեկ՝ 206-րդ օրվա պատմությունն է միայնակ մայր 28-ամյա Վերայի ու նրա երեխաների ողբերգական մահվան մասին։

«Այդ պատմության ֆոնին ցույց ենք տալիս կյանքը Մարտակերտում բլոկադայի այդ մեկ օրվա ընթացքում։ Ֆիլմը հումանիտար աղետի, հումանիտար ճգնաժամի մասին է, հումանիտար աղետի դեմ միայնակ մնացած 28-ամյա կնոջ մասին, ով այդ պայմանների պատճառով կորցնում է իր երեխաներին»,- ասաց ռեժիսորը։

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվելու են օգոստոսի կեսերին, քանի որ, Գալստյանի ներկայացմամբ, հենց այդ ողբերգական օրը ահավոր շոգ է եղել Մարտակերտում։

«Ահավոր շոգ, հյուծված մարդիկ, այդ ամենը պետք է զգացվի ֆիլմում»,- ասաց ռեժիսորը։

Ֆիլմը կնկարահանվի Հանքավանում, որը կնմանեցվի Աղաբեկալանջ գյուղին, իսկ Մրգավետում էլ Մարտակերտի հատվածները։ Ֆիլմում դրվագներ կան նաև Երևանից։ Հ. Գալստյանի խոսքով,  ցանկացել է ցույց տալ նաև Արցախի համար այդ դժվարին օրերին Երևանում տիրող մթնոլորտը։

«Բոլոր դերասանները, բացի մեկից, Արցախից են։ Երբ նոր էի սկսում դերասանների ընտրությունը, մտածում էի՝ մի քանիսը կլինեն արցախցի, սակայն երբ շփվեցի նրանց հետ, հասկացա, որ այդ դժվարին օրերն արցախցիներից բացի, որոնք հենց իրենց մաշկի վրա են զգացել, որևէ մեկը, ինչքան էլ տաղանդավոր դերասան լինի, չի կարող բնական, էմոցիոնալ ներկայացնել։ Վերայի դերակատարը նույնպես արցախցի է, Արցախի գանձն է»,- ասաց Հ. Գալստյանը։

Նա պատմեց, որ դեռ չի հանդիպել երեխաների մայր Վերայի հետ. «Դեռևս բլոկադայի ժամանակաշրջանում արցախցի լրագրողի միջոցով հարցաշար էի ուղարկել Վերային։ Լրագրողը ձայնագրել է Վերայի անկեղծ պատասխանները, որոնք էլ ընկած են հենց սցենարի հիմքում։

Չեմ հանդիպել Վերայի հետ, բայց ուզում եմ նկարահանումները սկսելուց առաջ անպայման տեսնել, միգուցե ինչ-որ տեսարան նկարահանելու ժամանակ, թեև ծանր կլինի, հրավիրեմ նկարահանումների վայր կամ արդեն նկարահանած տեսարանները ցույց տամ իրեն»։

Թեև ֆիլմը բլոկադայի մեկ օրվա մասին է, բայց վերջում գրությամբ հիշեցնում են բոլորին՝ 120 հազար արցախցիները հյուծված, անվտագության երաշխիքներից զրկված, ուժի պարտադրանքի տակ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել են հայեր։

Նախագծի շնորհանդեսը կայացել է այս տարվա սկզբին Բեռլինի կինոփառատոնում, և ֆիլմի հիմքում ընկած իրական պատմությունը, համամարդկային թեման, Հ. Գալստյանի խոսքով, մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպացի կինոարտադրողների շրջանում։

«Այս ֆիլմը մեծ նշանակություն է ունենալու Արցախում տեղի ունեցածի մասին եվրոպական լսարանին ներկայացնելու, հասցնելու համար։

Մենք գիտակցված ենք անում այս ֆիլմը. երբ դիվանագիտական ատյանները, քաղաքական գործիչներն են խոսում, ներկայացնում տեղի ունեցածը, այլ բան է, իսկ երբ 3-4 երկրի կինեմատոգրաֆիստներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, արտադրում են ֆիլմ, համասցենարիստներից  մեկն էլ իսպանացի է, արդեն կողմնակալության մասին խոսք լինել չի կարող։  Այսինքն միջազգային խումբն աշխատում է ֆիմի վրա՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել Արցախում»,-  ասաց ռեժիսորը։

Նա նշեց, որ բավականին ծանր արտադրություն է սպասվում, ֆինանսական միջոցների կարիք ունեն։

«Պատրաստվում եմ դիմել եվրոպական ֆոնդերին, նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Ես այնպիսի փաթեթ կներկայացնեմ՝ արդեն պատրաստի սյուժե, ընտրված դերասաններ, նկարահանումների կեսն արված, որ մասնագիտական առումով անհնար կլինի մերժելը։ Իսկ եթե պետական ֆինանսավորումը մերժեն, նշանակում է՝ քաղաքական որոշում է»,- ասաց Հովհաննես Գալստյանը։

Նախատեսված է ֆիլմի աշխատանքներն ավարտել այս տարվա վերջին և ներկայացնել հաջորդ տարվա սկզբին Բեռլինի կինոփառատոնում, որտեղից էլ սկսվել է ֆիլմի պատմությունը։ 

Լուսանկարները՝ «VERA ՎԵՐԱ» ֆեյսբուքյան էջից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}