Մեդվեդևը Կիևին նախազգուշացրել է Պուտինի առաջարկներից հրաժարվելու սարսափելի հետևանքների մասին
«Սանիտարական գոտու սահմանը կարող է սահմանվել ոչ հօգուտ Ուկրաինայի, եթե նրա իշխանությունները հրաժարվեն հակամարտությունը կարգավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկներից»,-այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նրա խոսքով, եթե Կիևը չընդունի Մոսկվայի պայմանները, ռուսական զորքերի հարձակողական գործողությունները կշարունակվեն, և դեռ դժվար է ասել, թե որտեղ կավարտվի սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսել է Պուտինը։ Նա նշել է, որ ամեն ինչ կարող է չընթանալ հօգուտ Ուկրաինայի։
Հունիսի 14-ին Վլադիմիր Պուտինը արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ խաղաղ բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը ԿԺԴՀ-ի, ԼԺՀ-ի և Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ ռազմական գործողությունները կդադարեն անմիջապես այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը համաձայնի այս պայմանին։ Բացի այդ, Կիևը նաև պետք է պաշտոնապես հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
- Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. Մեդվեդև
- ԱՄՆ-ն Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ՊՆ-ների խնդրանքով խորհրդատուներ է ուղարկում այդ երկրներ
- Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի ժամանակ դատավորը Մեդվեդևին թույլ չի տվել զուգարան գնալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան