Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել․ Մետաքսե Հակոբյան
Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի ժամանակ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել։
««Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել Հայաստանի իշխանությունների պարտադրանքով, կամ թելադրանքով, և դա ուներ մի նպատակ․ քանի որ պիտի լիներ այն, ինչ որ եղավ սեպտեմբերին, ապա պետք էր նաև, որ Արցախը չունենար իշխանություն»,- ասաց մեր զրուցակիցը՝ համաձայնելով լրագրողի դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանին Երևանից են պարտադրել հրաժարական տալ։
Արցախի ԱԺ պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը նպաստում է արցախցիների արտագաղթին»,- ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Մետաքսե Հակոբյան
- Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը. Մետաքսե Հակոբյան
- Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ