Պանիկայի միջազգային օրն է
Հունիսի 18-ին ողջ աշխարհում նշվում է առաջին հայացքից արտասովոր օր՝ պանիկայի միջազգային օրը (International Panic Day)։
Պանիկան հուզական վիճակ է, որը ի հայտ է գալիս ինֆորմացիայի պակասի կամ ավելցուկի դեպքում, երբ մարդն իրավիճակն ընդունում է որպես կրիզիսային։
Պանիկային կարող են խթանել շշուկները, մասսայական հաղորդակցության միջոցները, սոցիալական և քաղաքական իրավիճակները:
Մարդիկ, ովքեր պանիկայի մեջ են ընկնում, ունեն իրավիճակի ոչ ադեկվատ գնահատում, վտանգի չափազանցում, վարքի քաոտիզմ, կարգապահության, աշխատունակության անկում, նրանք ձգտում են ամեն կերպ ստանալ ինֆորմացիա ցանկացած աղբյուրից։