Փաշինյանի սյունիքյան այցը նպատակ ունի երկիրը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին. Աբրահամյան
«Փաշինյանի սյունիքյան այցը, որին անշուշտ հետևելու է այլ մարզեր այցելություններ, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին»,-նշում է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, բանն այն է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին: Արարատի մարզում` Տիգրանաշենը, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գյուղերը ՀՀ օրենսդրությամբ մեր տարածքային ամբողջականության մաս են կազմում, սրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով:
Եթե նախորդ դեպքում իշխանությունը կարողացավ «սղցնել» իր զիջումը, ապա այս դեպքում լուրջ խնդիրներ կա:
Թե այս գյուղերի հանձնումը ինչ ռազմավարական հարված է Հայաստանին` տարբեր առիթներով խոսել եմ ու դեռ կխոսեմ, բայց փաստ է, որ իշխանությունը միակողմանի զիջումները դիտարկում է բացառապես իր իշխանության պահպանության տեսանկյունից և հանուն դրա շարունակելու է տրվել ադրբեջանական շանտաժին»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում ոչ սահմանազատում է, ոչ սահմանագծում, այլ սահմանազավթում. Վարուժան Գեղամյան
- Աբրահամյան. Կասկած չկա՝ Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց
- Չի բացառվում՝ Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում՝ շտապեցնելու ՀՀ իշխանությանը` դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար. Աբրահամյան
- Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ. Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան