![](https://panorama.am/news_images/1007/3018410_1/448474724_8011640095565836_7370281731396078589_n.thumb.jpg)
Կարկուտը Պրիվոլնոյե գյուղում մեծ վնասներ է պատճառել
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Պրիվոլնոյե գյուղի վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանը։
Անդրադառնալով կարկուտի գյուղատնտեսական հետևանքներին` Գրիգորյանը նշել է, որ գյուղում մեծ այգիներ չկան։ Մարդիկ տնամերձ այգիներում ունեն պտղատու ծառեր, որոնց բերքը ևս վնասվել է։
«Ցորենի դաշտեր ունենք, մոտ 30 հեկտարը վնասվել է»,– ասաց նա:
Գյուղապետի խոսքով` ձվի մեծության կարկուտը դադարներով, բայց մոտ երկու ժամ տեղացել է:
Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ այժմ գույքագրում են գյուղի կրած վնասները։
«Կարծում եմ` վաղը երեկոյան վնասների հստակ չափը կարող ենք նշել»,–ասել է նա։
Արշակյանը ենթադրում է, որ ցորենի ցանքատարածքների մոտ 50 տոկոսը վնասվել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
![Ովքե՞ր և որտե՞ղ կարող են վարել ինքնագլորները. Նոր փոփոխություններ](https://panorama.am/video_images/17/49781_1/f667c0bb1b2183_667c0bb1b21c4.jpg)
![Թթվածնի բալոնների մատակարարման խնդիր կա. Ավագանու անդամի ահազանգը](https://panorama.am/video_images/17/49773_1/f667a9e70ddb6c_667a9e70ddbac.jpg)
![Թաթուլ Մանասերյան. Եկել եմ՝ ձեր խաղաքարտերը խառնեմ](https://panorama.am/video_images/17/49746_1/f667a88d0de733_667a88d0de774.jpg)