Ոստիկանության բաժիններում առաջարկվել են ցուցմունքներ տալ, որ «հավաքին մասնակցելու համար փող ենք տվել» ու անմիջապես ազատ կարձակվեն. Արսեն Բաբայան
«Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ոչ իրավաչափ, ապօրինի եղանակով»,- ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ ի սկզբանե պարզ է, որ ձերբակալությունները, հետագայում այդ անձանց կալանքի տանելու միջնորդությունները, պայմանավորված են եղել կոնկրետ անձնանց, կոնկրետ կուսակցական լինելու, խոսքը ՀՅԴ մասին է, հանգամանքով, և այդ կուսակցությունում նրանց զբաղեցրած դիրքից, կապերից։
«Կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, ինչ պաշտոն են զբաղեցնում, ինչ կարգավիճակ ունեն ՀՅԴ գրասենյակում, ինչ կապեր, հնարավորություններ ունեն, ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը»,- ասաց փաստաբանը։
Ա. Բաբայանի խոսքով, հաջորդ խնդիրը, որ առկա էր, ցանկանում էին ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ. «Ցանկալի ցուցմունքն էր՝ որևէ մեկը հայտարարի, որ իսկապես գումար է բաժանվել որևէ մեկին և ոստիկանության մարզային վարչության բարձր ղեկավարության կողմից մի քանի անձի նկատամբ կոնկրետ փորձեր են արվել։ Հենց ոստիկանության բաժիններում առաջարկվել են ցուցմունքներ տալ, որ, ասեն՝ «փող ենք տվել ու դուք անմիջապես ազատ կարձակվեք»։ Ում նման առաջարկ է արվել, բոլորը կալանավորված են, դա նշանակում է, որ չեն համաձայնվել նման ցուցմունք տալ, որովհետև չի էլ եղել նման հանգամանք, որ նման ցուցմունք տան»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՈւՂԻՂ. Գործող իշխանությունների կողմից հերթական հակաօրինական ու անբարոյական արշավն է սկսվել. Արծվիկ Մինասյան
- Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը. Դանիելյան
- ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին հենց ՔԿ մոտ ասացին՝ ձերբակալության որոշում կա
- Հայաստանի իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը ՀՅԴ նկատմամբ. ԳՄ
- Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան