Հայաստանը Ֆրանսիայից «CAESAR» հաուբիցներ կգնի
Հայաստանը Ֆրանսիայի հետ CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման պայմանագիր է կնքել։ Այդ համակարգերը Փարիզը մատակարարում է նաև Կիևին։ Երեքշաբթի օրը X սոցիալական ցանցում այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստյան Լեկորնուն։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ֆրանս-գերմանական KNDS պաշտպանական կոնցեռնի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին։ Պայմանագրի մանրամասները չեն բացահայտվել։
«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ... «CAESAR» հրետանային համակարգերի գնման պայմանագրի ստորագրումը նոր կարևոր հանգրվան է»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, գրել է Լեկորնուն։
Պայմանագիրը ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են անցկացրել Փարիզում անցկացվող Eurosatory 2024 ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի շրջանակներում։ Ֆրանսիացի նախարարը քննարկումն անվանել է «ջերմ և արդյունավետ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան