Եվրո-2024. Մբապեն կոտրել է քիթը
Եվրո-2024-ի D խմբի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Ավստրիայի հավաքականին։
sportmail.ru-ն գրում է, որ հանդիպման ընթացքում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի կոտրվել է քիթը։ 86-րդ րոպեին Մբապեն հարվածել է ավստրիացի պաշտպանին և կոտրել քիթը։ Բժշկական թիմից մի քանի րոպե է պահանջվել հարձակվողի քթի արյունահոսությունը կանգնեցնելու համար։ Արդյունքում նա չի կարողացել ավարտել հանդիպումը և փոխարինվել է 90-րդ րոպեին։
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խաղից հետո հաստատել է, որ Մբապեի մոտ կասկածվում է քթի կոտրվածք։
Ֆրանսիական L'Equipe թերթը գրում է, որ Մբապեն առաջիկայում կվիրահատվի։
Նշվում է, որ Մբապեն կարող է չհասցնի վերականգնվել և բաց թողնի խմբային փուլի առանցքային հանդիպումը Հոլանդիայի հետ: Հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ հունիսի 21-ին։
Գազետա.ռու-ն գրում է, որ վիրահատական միջամտության մասին տեղեկությունն ավելի ուշ հերքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որի հայտարարությունը X սոցիալական ցանցի էջում հրապարակել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Առաջիկա օրերին Մբապեն բուժում կանցնի, սակայն մոտ ապագայում նա վիրահատության կարիք չի ունենա։ Նրա համար կպատրաստվի դիմակ, որպեսզի բուժումից հետո պատրաստվի մարզադաշտ վերադառնալուն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան