Ռուսական ավիաընկերությունը Սոչի-Երևան շաբաթական չվերթների թիվը կհասցնի երեքի
«Ազիմուտ» ավիափոխադրողը հուլիսի 7-ից կսկսի շաբաթական երեք չվերթ իրականացնել Սոչի-Երևան ուղղությամբ։ Ավիաընկերությունը հայտարարել է կիրակի օրերին թռիչքների մեկնարկի մասին։
Թռիչքի ժամանակահատվածը կկազմի մեկուկես ժամ։ Ավիափոխադրողը ամռանը Սոչի-Երևան թռիչքներ է իրականացնում նաև երեքշաբթի և հինգշաբթի օրերին։
Օդանավակայանի սեզոնային չվացուցակի համաձայն՝ դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքներ են իրականացնում «Ռոսիա», «Ազիմուտ», «Հայկական ավիաուղիներ», «Ռեդ Վինգս» և «ՖլայՕն Արմենիա» ընկերությունները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Վեստի Սոչի»-ն, Երևանը «առողջարան-օդանավակայանի» ամենապահանջված միջազգային ուղղություններից մեկն է։ Սոչիից ամեն օր օդանավեր են թռչում Հայաստանի մայրաքաղաք
Հարակից հրապարակումներ`
- Դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվում են. «Զվարթնոց»-ը ներկայացնում է պատճառները
- ANRIVA-ն Air Cairo ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան