Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի գիրքը Թուրքիայում ներառվել է «երեխաների բարեկամ» գրքերի ցանկում
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը 1740 գիրք է առանձնացրել՝ որպես «երեխաների բարեկամ»: Այդ գրքերի ցանկում ներառված է պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գիրքը։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։
Ցանկում տեղ են զբաղեցրել նաև «Պոլյաննա», «Չարլին և շոկոլադի գործարանը», «Ո՞վ էր Մուհամեդ Ալին», «Լեոնարդո դա Վինչին և նրա սուպեր ուղեղը»։ «Հայդի», «Երջանիկ արքայազնը» և «Դեդե Քորքութի հեքիաթները» գրքերը։
Այս նախաձեռնության վերաբերյալ Թուրքիայի վերոհիշյալ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ երեխաների զարգացմանը նպաստելու նպատակով կազմված հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է շուկայում առկա տպագիր ստեղծագործությունները և առանձնացրել երեխաների համար ամենաօգտակար գրքերը։
Հարակից հրապարակումներ`
- Տարածաշրջանային խաղաղության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնագրով. Գյուլեր
- Ստամբուլում Արա Գյուլերի 93-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
- Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը
- Թեհրանում կայացել է Արա Գյուլերին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան
- Էրդողանի հրահանգով արտերկրում կազմակերպվելու են Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրություններ
- Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»
- Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է Արա Գյուլերի մահվան լուրից
- Մահացել է պոլսահայ աշխարհահռչակ նկարիչ Արա Գյուլերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան