Իսրայելի բանակը հավանություն է տվել Լիբանանի վրա հարձակման մարտական պլաններին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) այսօր հայտարարել է, որ հաստատել է Լիբանանում հարձակման մարտական պլանները:
Ըստ բանակի հայտարարության՝ երեքշաբթի օրը Իսրայելի հյուսիսային հրամանատարությունում ռազմական օկրուգի հրամանատար Օրի Գորդինը և գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Օդեդ Բասյուկը հաստատել են մարտական պլանները և գնահատել իրավիճակը ։
«Իրավիճակի գնահատման շրջանակում հավանության է արժանացել և հաստատվել են Լիբանանում ռազմական հարձակողական գործողությունների պլանները, և որոշումներ են կայացվել շարունակել զորքերի մարտունակության մակարդակի բարձրացումը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է բանակի Telegram ալիքում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ներսում տիրող զարգացումները Արամ Ա-ն քննարկել է Լիբանանի ՍԴՀԿ անդամների հետ
- Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին
- Իսրայելի զինուժի հրետակոծությունից Լիբանանի հարավում երկու խաղաղ բնակիչ է զոհվել