Էս տարածաշրջանում ամերիկամետ Հայաստանը չի գոյատևելու. Հրանտ Միքայելյան
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում Հայաստանն ուր է հայտնվելո՞ւ։ Արդյո՞ք աշխատում է իշխանական քարոզչամեքենայի այն թեզը, թե Սրբազան շարժումը հայրենիքի փրկության համար չէ, այլ՝ իշանության, այն դեպքում, երբ հասարակությանը խաբելով Փաշինյանն է եկել իշխանության և ոչ մի խոստում չի կատարել։ Վերոհիշյալ և Սրբազան շարժման հետագա գործողություններին առնչվող հարցերի շուրջ իր դիրքորոշումը «Panorama-hարցազրույց»-ի տաղավարում հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
•Փաշինյանի ուշքն ու միտքն այս կործանարար գործընթացը մինչև վերջ հասցնելն է և մենք տեսնում ենք գործընթացի ավարտը՝ Թուրքիայի հետ սահմանի բացելը։ Սա Փաշինյանն ու իր աջակիցները գիտակցում են։ Թուրքիայից կան արձագանքներ, որ ցանկանում են սահմանը բացեն։ Այս գործընթացում կա բավականին լուրջ ներգրավվածություն ԱՄՆ-ի կողմից։ Այդ պատճառով էլ մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն բացեց քարտերը, սկսել է կոպիտ գործել, բացասական գործողություններ իրականացնել Հայաստանի նկատմամբ, արդեն պարզ աջակցում է «զանգեզուրի միջանցքին», ցուցարարների դեմ ոստիկանության գործողություններին։ Հիշատակենք թեկուզ ԱՄՆ-ի վերջին հայտարարությունը։
•ԱՄՆ-ից գալիս են և տարբեր մակարդակներով բանակցում են Փաշինյանի հետ՝ թե՛ ՀԴԾ ղեկավարության, թե՛ Պետդեպարտամենտի տարբեր մակարդակներով, ինչը նշանակում է, որ նրանք համարում են, որ Հայաստանն իրենց կողմից արդեն ղեկավարվող է և հիմա փորձում են գործընթացը ավարտին հասցնել։
•Բայց, ցավոք սրտի, իրողություններն այնպիսիսն է, որ ԱՄՆ-ի այն ջանքերը, որոնք պտեք են որպեսզի այս տարածաշրջանում ԱՄՆ-ն ամրապնդվի, չեն ծախսվելու, որովհետև այս պահի դրությամբ ամերիկամետ միակ պետությունը տարածաշրջանում միայն Հայաստանն է։ Վրաստանը փորձում է հիմնական կապերը հաստատել Չինաստանի հետ, Աբրբեջանը՝ Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան քիչ-քիչ դեպի BRICS է գնում։ Պարզ է, որ Պարսկաստանը հակաամերիկյան է, Ռուսաստանը՝ ևս։ Հայաստանի միջացով ԱՄՆ-ը պահպանելո՞ւ է այս տարածաշրջանում ազդեցությունը՝ ցանկացած բանական էակի մոտ այն զգացողությունը կա, որ այն անիրատեսական է, անհնար է և այն չի արվելու։
•Նախ՝ Ամերիկան այդ ջանքը չի թափելու, շատ-շատ իրենք կարող են Հայաստանը նոր Ուկրաինայի վերածել, բայց քանի որ Հայաստանը Ուկրաինայի մի մարզի չափ է՝ այդ ամեն ինչը շատ երկար չի տևելու։ Հետևաբար՝ մենք պետք է գիտակցենք մեր պատմական պատասխանատվությունն այս աշխարհաքաղաքական խաղերի մեջ և թե ինչ է լինելու այդ մանևրների գինը Հայաստանի համար, պարզ է՝ նորից պետության կործանումը։
•Փաշինյանն ունի վախեր, որ կտապալվի այդ ամբողջ գործընթացը, որը նա արել է ի հաշիվ և՛ աշխարհաքաղաքական ռևերսի, և՛ Արցախի հանձնման, բայց մենք տեսնում ենք, որ այն ամեն դեպքում չի լինելու։ Էս տարածաշրջանում ամերիկամետ Հայաստանը չի գոյատևելու, որովհետև այն անիրատեսական է։
Հարցազրույցն ամբողջությմաբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային. Բագրատ Սրբազան
- Առաջիկա օրերին ծրագրում ենք այցելել մարզեր․ Բագրատ Սրբազան
- Իշխանության մեջ հավաքված օտարերկրյա գործակալներն այդ երբվանի՞ց ավելի շատ ձայն ունեն, քան Եկեղեցին. Հրանտ Միքայելյան