Եկեք երեխաների վզից խաչքար կապենք, ասենք՝ դե քարշ տվեք, Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք. Փաշինյան
«Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք, էլի խաչքար դնենք, խաչքար»,-Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև նա շարունակել է. «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է:
Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք դե քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք:
Էլի Վարդան Մամիկոնյանի...
Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞։ Ոչ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալն ամոթ չլինի:
Այս փոփոխությունն է այսօր տեղի ունենում Հայաստանում»։
Լուսանկարները՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում է արված։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան