Եկել ասում են՝ էս տղերքը պետք է կալանավորված լինեին, տեսնում ենք ու ներվայնանում․ Վազգեն Սաղաթելյան
«Դատախազների պահվածքն անգամ չեմ ուզում մեկնաբանել։ Բոլորը դա տեսնում են, տեսնում են այս մարդկանց փութաջանությունը, տեսնում են էս մարդկանց ոգևորվածությունը ՝ամեն հնարավոր ձևով, անգամ ժեստերի լեզվին անցան։ Ի դեպ, ես ունեմ հոբբի ՝ ժեստերի լեզուն դասավանդողի աստիճան, առանց որևէ գումարի մեծ սիրով դատախազներին կարող եմ դասավանդել ժեստերի լեզուն։ Ես իրենց մոտիվացիան հասկանում եմ, ըմբռնումով ենք մոտենում այս ամենին»,- «Իմնեմնիմիի գործով» դատական նիստից հետո հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։
Վազգեն Սաղաթելյանն էլ շարունակեց․ «Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Նրանք խափանման միջոցի փոփոխման հետ կապված հիմնավորում էին, որ ես կարող եմ փախնել և կրկնակի հանցանք գործել»։
Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի օրոք խափանման միջոց կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ ՝ պատժամիջոց։
«Իրենք ուզում էին մեզ պատժել։ Իրենք տեսնում են, որ մենք մեկ ամսից ավելի չենք վարում այդ հաղորդումը , չենք օգտագործում ոչ նորմատիվ լեքսիկա, գնում ստորագրվում ենք, նույնիսկ ուրիշ «փոդքաստ»-ի չենք գնում, որ չբոցաշնչվեն։ Եվ, փոխանակ գան ասեն՝ դատարան ջան, թս ինչ ճիշտ ես որոշում կայացրել, եկել ասում են՝ էս տղերքը պետք է կալանավորված լինեին, տեսնում ենք, ներվայնանում ենք, ինչ գործ ունեն ստեղ»,- ասաց Սաղաթելյանը։
Նշենք, որ «Իմնեմնիմիի գործով» ընթացող դատական նիստում հանրային մեղադրողը բացարկ էր հայտնել դատավոր Արման Հովհաննիսյանին՝ հայտարարելով, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք։ Դատարանը մերժեց հանրային մեղադրողի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը, որն էլ բողոքարկման ենթակա չէ։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սաղաթելյան. Հանրային մեղադրողը պետք է ընդունի, իր մտավախությունները չեն իրականացել, ես չեմ փախել
- «Իմնեմնիմիի գործով» հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավորին
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. «Իմնեմնիմիի գործով» նախնական դատալսումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան